Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ճիշտ ընդունել դեղորայքը

Ճիշտ ընդունել դեղորայքը

Հիվանդանալիս շատ հաճախ, արագ առողջանալու համար, սկսում ենք շատ դեղամիջոցներ ընդունել, չափաքանակն ավելացնել, դրանով նպաստելով ոչ թե առողջությանը, այլ օրգանիզմին վնաս հասցնելով:

 

Ահա մի քանի կարևոր կանոններ, որոնք վերաբերում են դեղորայքի ընդունմանը և դրանք հարկ է պահպանել, որպեսզի բուժումն արդյունավետ լինի:

 

* Անպայման հարկ է հետևել դեղորայքն ընդունելու ժամանակի հանձնարարականներին: Դրանց ճիշտ ընդունման համար ընդհանուր կանոններ գոյություն ունեն:

 

- Միզամուղ դեղամիջոցները (դիակարբ, ֆուրոսեմիդ, հիպոթեազիդ) պետք է ընդունել միայն և միայն սննդի ընդունումից հետո:

 

- Լուծողականները (գլաքսեն, սենադե, ռեգուլաքս, դյուֆալաք)` նախաճաշից 30 րոպե առաջ կամ երեկոյան` քնելուց առաջ:

 

- Հակալուծողական դեղամիջոցները և անտացիդները (սմեկտա, մաալոքս, իմոդիում, գաստալ, ալմագել) ընդունում են ուտելուց կես ժամ առաջ կամ երկու ժամ հետո:

 

- Զարկերակային արյան ճնշումն իջեցնող դեղպատրաստուկների ընդունումը ուտելու ժամերով պայամանավորված չէ (պապազոլ, ռաունատին, ադելֆան, ռեզերպին, բրիներդին, տենորիկ, էնապ):

 

- Հակաբիոտիկները նույնպես կարելի է ընդունել ցանկացած ժամի: Իսկ բուժման կուրս ընդունելիս սննդակարգում պետք է առկա լինի կաթնամթերք, որոնք վերականգնում են աղիների միկրոֆլորան: Իսկ բուժման կուրսի ավարտից հետո խորհուրդ է տրվում պոլիվիտամիններ ընդունել:

 

-Սուլֆանիլոամիդաներն ընդունում են միայն ուտելուց հետո և հանքային ջրով, իսկ սննդակարգից բացառում են այնպիսի ուտելիքները, որոնք պարունակում են ձու, պանիր, ընդեղեն, կաղամբ:

 

- Բրոնխոլիտիկ դեղորայքի ազդեցությունը պայմանավորված է այն հանգամանքից, թե դրանք երբ են ընդունվել, ուտելուց առաջ, հետո, թե ուտելու ընթացքում (բերոդուալ, վենտոլին): 

 

- Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ասպիրին, պարացետամոլ, ցիտրամոն, վոլտարեն, ասկոֆեն) պետք է ընդունել խստորեն միայն սննդի ընդունումից հետո: Իսկ ցիտրամոնն ու ասկոֆենը լավ կլինի հանքային ջրով խմել: 

 

- Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնելուն ուղղված դեղամիջոցները կարելի է ընդունել ցանկացած ժամի, ցանկալի է մինչև ժամը 16-ը (մեմոպլանտ, տանական, նոոտրոպիլ, պիրացետամ, տրենտալ):  

 

* Չի կարելի ավելացնել բժշկի նշանակած դեղորայքի չափաքանակը:

 

* Եվս մեկ կարևոր հանձնարարական: Դեղամիջոցները, ընդհանրապես, պետք է խմել սառը ջրով: 

 

Չի կարելի թուրինջի հյութով ընդունել այն պատրաստուկները, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը: 

 

Իսկ լոռամրգիի հյութն արյունը նոսրացնող պատրաստուկների հետ կարող է արնահոսության պատճառ դառնալ:

 

Հիպերտոնիայի դեմ, հանգստացնող և պարացետամոլ պարունակող պատրաստուկներն ուժեղացնում են ալկոհոլ պարունակող ըմպելիքների ազդեցությունը: 

 

Կաթը կարող է  նվազեցնել հակաբիոտիկների ազդեցությունը շնչական ինֆեկցիաների բուժման դեպքում: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vam-polezno.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ